Անվտանգության պետի տեղակալը դարձել է ավտովթարի պատճառ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26-րդ կմ-ում իրար են բախվել 38-ամյա Սահակ Սահակյանի վարած Նիսսան Պատրոլ մակնիշի 001 ԼՏ 09 համարանիշի, 52-ամյա Սամվել Վարդանյանի վարած Օպել Վեկտրա մակնիշի 07 ՕՏ 289 համարանիշի և 51-ամյա Աշոտ Հոխինյանի վարած Գազել մակնիշի 05 ՕՍ 763 համարանիշի ավտոմեքենաները:Բախման հետևանքով  Օպել Վեկտրա-ի ուղևորներ` 52-ամյա Սասուն Վարդանյանը, 50-ամյա Ռիտա Հարությունյանը, 44-ամյա Լալա Մկրտչյանը, ինչպես նաև Նիսսան Պատրոլ-ի վարորդ Սահակ Սահակյանն ու նրա ուղևոր` 30-ամյա Գևորգ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի հիվանդանոց:Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ Նիսսան Պատրոլ-ի վարորդ Սահակ Սահակյանը “Վաղարշ և որդիներ” ՍՊԸ-ի անվտանգության պետի տեղակալն է:  




Լրահոս