Armenian text to speach

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը կմեկնի Թուրքիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ պատգամավորները կմեկնեն Թուրքիա։ Ինչպես տեղեկանում ենք` խորհրդարանի թիմից բացի մեկ այլ այցով Թուրքիա կմեկնի Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

ArmLur.am-ը տեղեկանում է, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Արաքսիա Սվաջյանի գրությամբ՝ Թուրքիայի Հանրապետության Կապադովկիա քաղաքում կայանալիք «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդատվական 14-րդ ֆորումին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանին 2025 թվականի հոկտեմբերի 22-ից 25-ը ներառյալ անհրաժեշտ է գործուղել Թուրքիայի Հանրապետության Կապադովկիա քաղաք:

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի բացակայության ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալի պարտականությունների կկատարի  Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը:

Էմմա Միքայելյան 




Լրահոս