
Ապրիլի 20-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի թիվ 32 տանը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.28-ին, մարվել` 18.32-ին: Մասամբ այրվել են խոհանոցի դուռը և չշահագործվող գազի կաթսա: