Armenian text to speach

Տիգրան Ավինյանը կմեկնի Դուբայ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք։
ArmLur.am -ը տեղեկացավ, որ որոշման մեջ նշվում է, որ գործուղման համար հիմք է հանդիսացել Expo City Դուբայի գործադիր տնօրեն Ռիմ Ալ Հաշիմի նախորդ տարի հոկտեմբերի 25-ին ստացված հրավերը՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան քաղաքների համաժողովին (2025APCS), ինչպես նաև՝ քաղաքապետերի համաժողովին մասնակցելու նպատակով։

Պատվիրակության կազմում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նրա խորհրդական Սոնա Թևանյանը, աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, աշխատակազմի լրատվության վարչության սոցիալական մեդիա համակարգող Մալվինա Պողոսյանը։

Էմմա Միքայելյան




Լրահոս