ՀԱՄԱՍ-ը հրադադարի հաստատումից հետո բռնի գործողություններ է սկսել Գազայում՝ սպանելով առնվազն 32 մարդու:
Տեղական անվտանգության աղբյուրների տեղեկությամբ՝ խումբը թիրախավորել է այն կլաններն ու խմբավորումները, որոնք փորձել են մարտահրավեր նետել իր իշխանությանը։
Չնայած Իսրայելի ռազմական հարվածներից զգալիորեն թուլացած լինելուն՝ ՀԱՄԱՍ-ը աստիճանաբար վերադարձրել է իր մարտիկներին Գազայի փողոցներ։
Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում են դիմակավորված զինված անձինք, որոնք գնդակահարում են մի քանի տղամարդկանց՝ մեղադրելով Իսրայելի հետ համագործակցության մեջ։ Տեսանյութը հրապարակողներն ու տարածողները պնդում են, որ դրանք ՀԱՄԱՍ-ի անդամներ են։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն թույլատրի անվտանգության վակուում և կպահպանեն հասարակական կարգը։ Միաժամանակ, խումբը մերժում է զինաթափման պահանջները՝ նշելով, որ իր զենքը կհանձնի միայն ապագա պաղեստինյան պետությանը։
ՀԱՄԱՍ-ը բախվում է նաև Գազայի ազդեցիկ կլանների։
Սոցցանցերում վերլուծաբանների գնահատմամբ՝ ՀԱՄԱՍ-ի այս գործողությունները նպատակ ունեն վախեցնել Իսրայելի հետ համագործակցած խմբերին։

























































































