ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այժմ աշխարհի ամենահարուստ երկիրն է, մասամբ՝ մաքսատուրքերի ներդրման շնորհիվ։
«Ես կարծում եմ, որ այժմ՝ մաքսատուրքերի շնորհիվ, մենք աշխարհի ամենահարուստ երկիրն ենք, մենք ստանում ենք հարյուր միլիարդավոր դոլարներ», – ասել է նա լրագրողներին Շարմ էլ Շեյխից Վաշինգտոն թռչող իր ինքնաթիռում։
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարեց 185 երկրներից և տարածքներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանման մասին:
Ավելի ուշ ամերիկացի առաջնորդը ճշգրտեց որոշ երկրների համար նախատեսված մաքսատուրքերի դրույքաչափերը:























































































