Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԱԿ-ն իր ֆունկցիան չի կատարում, որևէ ակնկալիք չունենք․ բողոքի ակցիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը այս պահին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ իրականացնում է բողոքի ակցիա 2025 թ. փետրվարի 17-ին Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի՝ (UNWGAD) Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ թիվ 46/2024 եզրակացության դեմ։
Մասնավորապես, ՄԱԿ գլխավոր քարտուղար Ա․Գուտերեշին կներկայացվի նշված եզրակացությունը չեղարկելու և նոր քննություն իրականացնելու, ինչպես նաև, Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ պատանդներին ու գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջ։ Համապատասխան գրությունը քիչ անց կհանձնվի գրասենյակի ներկայացուցչին։

ArmLur.am-ը ՄԱԿ գրասենյակի դիմաց ուղիղ եթերում լուսաբանում է իրավիճակը և զրուցում ակցիայի մասնակիցների հետ։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս