
Ռուսաստանի Օրենբուրգի մարզում 4 ոստիկանների նկատմամբ քրեական գործ է հարուցվել տեղի բնակիչ, Հայաստանի 34-ամյա քաղաքացու սպանության կասկածանքով: Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 19-ին Օրենբուրգի ներքին գործերի քաղաքային վարչության հետախուզական կետերից մեկում վախճանվել էր Հայաստանի 34-ամյա մի քաղաքացի, որի դիակի զննությունից պարզ էր դարձել, որ “մահն ունի քրեական պատճառ”, -գրում է pravo.ru կայքը:Քրեական գործը հարուցված է սպանության հոդվածով: Կասկածյալներնը ձերբակալված են եւ ներկայում որոշվում է նրանց կալանավորման հարցը: