Armenian text to speach

ՈւՂԻՂ․ 5․5 ժամից ավելի շարունակվում է Սամվել Կարապետյանի դատական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հակակոռուպցիոն դատարանում քննվում է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի կալանավորման միջնորդության երկարացման հարցը:

Կալանքի երկարացման գործը քննելու է հակակոռուպցիոն դատարանի՝ քաղաքական պատվերներ կատարողի համարում ունեցող դատավոր Վահե Դոլմազյանը:

Նշենք, որ կալանքի ժամկետի ավարտից 2 օր անց նախաքննական մարմինը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխեց: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Ազգային բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

Թե ինչ է սպասվում այսօր գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, արդյոք դատավոր Դոլմազյանը կորոշի, որ նա պետք է շարունակի մնալ կալանքի տակ, թե ազատ կարձակի մինչ այսօր իր արտահայտած կարծիքի համար բանտարկված գործարարին, կիմանանք ժամեր անց:

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս