Եգիպտական խմբերը օգնում են Գազայի հատվածում սպանված իսրայելցի պատանդների մարմինների որոնմանը, հայտնում է կատարական Al Araby հեռուստաալիքը։
«Եգիպտական խմբերը աշխատում են Գազայի հատվածում՝ օգնելով գտնել և վերադարձնել իսրայելցի պատանդների մարմինները», – պնդում են հեռուստաալիքի աղբյուրները: Նրանց խոսքով՝ իսրայելական կողմը խորհրդակցում է եգիպտական իշխանությունների հետ՝ գերիների մարմինների վերադարձի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար:
Հոկտեմբերի 13-ին ՀԱՄԱՍ-ը և նրան աջակցող պաղեստինյան խմբավորումները ազատ արձակեցին 20 իսրայելցի պատանդների և հանձնեցին զոհվածներից չորսի մարմինները՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շրջանակներում։






























