
Ժամը 02։15-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի 30-րդ շենքի թիվ 8 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։Բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը: Փրկարարների ուժերով, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացվել է բնակարանի դուռը, տան զուգարանում հայտնաբերվել է 1930թ. ծնված Վ. Գևորգյանի դին: