Armenian text to speach

Ինչ ունեցվածք ունի ոստիկանության գնդապետ Վայոց ձորի փոխմարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

18 տարի իրավապահ համակարգում աշխատած և գնդապետի կոչում ունեցող Արսեն Խաչատրյանը Վայոց ձորի մարզպետի տեղակալ է նշանակվել 2024 թվականի հունվարի 4-ին։
Սա առաջին դեպքը չէ, երբ կառավարությունում մարզպետներ, տեղակալներ և այլ պետական պաշտոններ տալիս են ոստիկանության կամ ԱԱԾ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների։

Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը 2005 թվականից աշխատել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնում զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Վերջն պաշտոնը համակարգում եղել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում որպես վարչության պետի տեղակալ, շտաբի պետ։

Արսեն Խաչատրյանի 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ որևէ անշարժ գույք չի հայտարարագրել։
Փոխարենը հայտարարագրել է 1 մեքենա, որը ձեռք է բերել 2021 թվականին դեռ Վայոց ձորի մարզային վարչությունում աշխատելու տարիներին։
Փոխմարզպետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 580 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները  10 մլն 384 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Վայոց ձորի մարզպետի աշխատակազմից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է  10 մլն 334 հազար դրամ, գրեթե աշխատավարձի չափ։

Արսեն Խաչատրյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Էմմա Միքայելյան 




Լրահոս