Ինչու է հետաձգվել Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման միջնորդության դատական նիստը։
ArmLur.am-ի դատական համակարգից հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախաձեռնությամբ է դատական նիստը հետաձգվել։ Մասնավորապես, դատավոր Դոլմազյանը 9 ժամ տևած քննությունից հետո դիմել է նիստին ներկա ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին և գործարար Սամվել Կարապետյանի փաստաբաններին ու ասել, որ ինքնազգացողությունը լավ չէ և նիստը լավ կլինի հետաձգել։
Կողմերը նկատել են, որ դատավորը լավ չի զգում և բավականին հոգնած է, ու համաձայնել են նիստը հետաձգել։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նա 120 օր է, ինչ կալանքի տակ է և գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Ազգային բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
Նշենք, որ կալանքի ժամկետի ավարտից երկու օր անց նախաքննական մարմինը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխեց․ ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։
Քնար Մանուկյան
Մանրամաները՝ տեսանյութում․





























