Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը: Ինչպես հայտնել է Տեր Եսայի քահանա Արթենյանը սրբազանին տանում են քննչական բաժին։
Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է:
Այսպիսով, ով է իրավապահների թիրախում հայտնված Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը․
Ծնվել է 1975թ., ք. Էջմիածին։ Ավազանի անունը՝ Հայկ։
1981-1992 թթ. – Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան համար 4 միջնակարգ դպրոց։
1985-1990 թթ. – Էջմիածնի Ե. Թադևոսյանի անվան նկարչական դպրոց։
1991-1993 թթ․ – ՀԵԵՄ Էջմիածնի մասնաճյուղի ատենապետ:
1993-1998 թթ. – Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց։
1998-1999 թթ. – Գևորգյան հոգևոր ճեմարան։
2001-2003 թթ. – Լիցցի Համալսարանում՝ (Մեծ Բրիտանիա) բակալավր։
2003-2004 թթ.– Քարդիֆի համալսարան՝ (Մեծ Բրիտանիա), Աստվածաբանության մագիստգրոս։
2007-2008 թթ.- ԵՊՀ-ին կից քաղաքականության դպրոց:
Ընդդիմադիր հայացքներով հայտնի է նաև Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որը Առավոտ օրաթերթի հետ զրույցում նշել էր՝«Աղոթում եմ՝ վարչապետի հրաժարականով ազգային միասնականությունը վերահաստատվի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։
Էմմա Միքայելյան




















































































