Armenian text to speach

Խուզարկել են Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր վաղ առավոտյան խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը։ Այնուհետև նրան տեղափոխել են Քննչական կոմիտե։

Տեղեկացնենք, որ ավելի վաղ Հանրայինի եթերում Սուրբ Հովհաննավանքում հոգևոր ծառայություն մատուցող Տեր Արամ քահանա Ասատրյանը հայտարարել էր, թե ընդդիմադիր հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն էլ մեղադրել էր Տեր Արամին՝ նշելով, որ նա խնդիրներ է ստեղծել հոգևոր ծառայության համար, և այն շարունակելու պարագայում ստիպված են լինելու կարգալույծ անել Տեր Արամին։

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը այս հայտարարությունը արել էր այն ամենից հետո, երբ 2021 թվականին Աննա Հակոբյանը զանգել էր Տեր Արամին՝ տնօրհնեք կազմակերպելու նպատակով։ Տեր Արամ քահանան նախանցած տարի Սուրբ Հովհաննավանքում դիմավորել էր Աննա Հակոբյանին և պատմել վանքի մասին, որի համար նա վերադասից նկատողություն չէր ստացել։

Հիշեցնենք, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է։

Նանիկ Աղասյան




Լրահոս