Armenian text to speach

Արտակարգ դեպք Սպիտակում, կրակnցներ են հնչել գործարար «Դերժավայի Արկադիի» տան մոտ․ 7 ձերբակալվածերից մեկը նրա որդին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ՝ հոկտեմբերի14-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սպիտակ քաղաքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի օպերատիվ խմբերը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակցները տեղի են ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ հանրությանը հայտնի «Դերժավայի Արկադիի» տան մոտ:

Ոստիկանությունը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել է 7 հոգու, որոնցից մեկը «Դերժավայի Արկադիի» տղան է:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




Լրահոս