
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը հաստատել է սեփական թաղման արարողության ծրագիրը,- հաղորդում է բրիտանական The Daily Mail -ը: 86-ամյա “երկաթե տիկինը” նախընտրել է հրաժարվել մի շարք պետական պատիվներից, մասնավորապես՝ հրապարակային հրաժեշտի արարողությունից եւ Լոնդոնի վրա ռազմական ինքնաթիռների թռիչքից: Բացի այդ, Սուրբ Պողոսի տաճարում նվագախմբի կատարմամբ պետք է հնչի անգլիացի կոմպոզիտոր Էդվարդ Էլգարի երաժշտությունը: Թետչերը ցանկություն է հայտնել, որպեսզի իր մարմինը հողին հանձնվի Չելսիի թագավորական հիվանդանոցի գերեզմանատանը՝ ամուսնու՝ Դենիսի կողքին: Նախկին վարչապետը ցանկություն է հայտնել իր թաղմանը ներկա լինեն ԽՍՀՄ առաջին նախագահ Միխային Գորբաչովին, ԱՄՆ նախկին նախագահի այրին՝ Նենսի Ռեյգանին եւ այլոց: Թետչերի հուղարկավորման արարողության ծրագիրը քննարկվում է 2007 -ից: