Վաղ առավոտից քննչական գործողություններ են Օհանավանի սրբավայրերում, ձերբակալվել և Քննչական բաժիններ են տարվել քահանաներ, այդ թվում Արագածոտի թիմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ով Վեհափառի քրոջ որդին է:
Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնել էին․
«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ:Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,- ասված է պատասխանում։
ArmLur.am-ը զրուցել է «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր, նախկին իրավապաշտպան, շարժման վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցի հետ, ով փորձել է գնահատական տալ ստեղծված իրավիճակին և համեմատականներ անցկացնել իշխանությունների և նախկինների միջև։
«Համոզված եմ, որ քանի որ մեր համակարգը չի առաջնորդվում օրենքով և իրավունքով և սա միանշանակ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով արվող գործընթաց է, համոզված եմ, որ փաստաբանները շատ արագ գործի նյութերին ծանոթանալուց հետո, ցույց են տալու թեհերթական անգամ ինչ անհեթեթ հիմքեր և ապացույցներ են բերվել։ Դա չի կասեցնելու գործընթացը, որովհետև մենք Միքայել սրպազանի օրինակով նորից ունենալու ենք աշխարհի ամենաանհեթեթ գործընթացը, կալանավորումը, անհեթեթ վճիռը օրենքի հետ որևէ աղերս չունեցող օրենքի և իրավունքի հետ։ Տարիներ հետո գալ, խուզարկել, որ ինչը գտնեք։ Մարդկանց օրագրերը գտնեն և այդ օրագրերով, ինչպես Միքայել Սրբազանի օրինակով, բերեն թեմայի հետ կապ չունեցող արտահոսքեր անեն, կամ հրապարակումներ անեն դատարանի դահլիճում։ Ակնհայտ է, որ սա Եկեղեցու դեմ ուղված գործընթաց է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը ՄԱԿ-ում կրկին հոխորտացել է, բայց ներսում արձագանք չի եղել։ Ցավում եմ, բայց սա այն գործընթացն է, որ մենք վերապրելու ենք և ստիպված ենք լինելու վերապրել քանի դեռ հայաստանում իշխանության են այս թիմը»,- նշել է Կարապետյանցը։
Կարապետյանցը շարունակում է՝ ասելով, որ եթե գործողությունները նույնն են, ապա տարբերություն չկա իշխանությունների միջև․
«Հաշվի առնելով վարչապետի հիվանդագին մղումները՝ հարվածել եկեղեցուն, և այն ինչ արդեն տեսել ենք մասնավորապես Միքայել Սրբազանի հետ կապված, որևէ դրական ակնկալիք չունեմ և չեմ կարծում, որ այստեղ արդարադատության համակարգը ճիշտ կաշխատի։
Չես կարող մարդուն առևանգել և փաստաբաններից պահել, որ նրա տեղը չիմանան։ Մենք նախորդ իշխանությունների ժամանակ բողոքում և կռիվ էինք տալիս այ հենց սրա դեմ, բայց ես մարդիկ եկան խոստումով, որ փոփոխություն է լինելու։ Եթե նորից առևանգում են ՀՀ քաղաքացուն անկախ նրանից որ նա հոգևորոկան է թե շաչքային քաղաքացի, ինչ տարբերություն՝ ով է երկրի ղեկավարը»,- եզրափակեց նա։
Էմմա Միքայելյան























































































