Armenian text to speach

Հարուցված է վարույթ, կատարվում են գործողություններ. Քննչական կոմիտեի մեկնաբանությունը ArmLur.am-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Քննչական կոմիտեից ArmLur.am-ին պաշտոնապես հայտնեցին, որ 5 հոգևորականները ձերբակալվել են հարուցված վարույթի շրջանակներում:

«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ: Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,- ArmLur.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ Դանիել Իոնեսյանի ներկայացրած դիմումի հիման վրա է Քննչական կոմիտեն սկսել վարույթը, որի հիմքում տեր-Արամի հարցազրույցն է Հ1-ի եթերում, երբ ասում էր, թե իրեն հարկադրել են մասնակցել ընդդիմության հավաքներին:

Սոնա Գրիգորյան




Լրահոս