Armenian text to speach

Ով է Տեր-Ղևոնդ քահանան, ով այսօր ձերբակալել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։Տ. Ղևոնդ քահանա  ( Արարատ ) Գափոյանը ծնվել է 1973 թ.-ի ապրիլի 14-ին Արարատի մարզի Ավշար գյուղում։

  • 1979-1990 թթ. սովորել և ավարտել է Ավշարի միջնակարգ դպրոցը։1986-1990 թթ. սովորել և ավարտել է Արարատի երաժշտական արվեստի դպրոցը։ 1990-1997 թթ. սովորել և ավարտել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հոգևոր Ճեմարանը։
  • 1995 թ.-ի դեկտեմբերի 25-ին Սբ. Ստեփանոս նախավկայի հիշատակի օրը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ստացել է սարկավագի աստիճան։
  • 1997-1999 թթ. աշխատել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ՔԴԿ-ում, որպես տնտեսական բաժնի պատասխանատու և Քրիստոնյա Հայաստան թերթում` որպես լրագրող։
  • 1999-2001 թթ. ծառաել է ՀՀ ՊՆ Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 60925 Մոտոհրաձգային ՈՒսումնական Բրիգադում` որպես հոգևոր սպասավոր։
  • 1999 թ.-ին պաշտպանել է «Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Միաբանական գերեզմանատան արձանագրությունների վերծանությունը» թեմայով  ավարտաճառը՝ ստանալով քաջալավ գնահատական։
  • 2000 թ.-ի փետրվարի 29-ին Ամենայն Հայոց Տ. Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի թույլտվությամբ՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի օծվել է քահանա։
  • 1999 թ.-ից ազգային բանակում ծառայության հետ համատեղ ծառայության է անցել Արագածոտնի թեմ, ուր ծառայում  է  մինչ օրս։
  • 1999-2004 թթ. եղել է Արագածոտնի թեմի ՔԴՔԿ-ի վարիչ-տնօրեն։
  •  2001-2005 թթ. նշանակվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ։
  • 2004-2006 թթ. համատեղությամբ նշանակվել է Աշտարակի Կարմրավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ։
  • 2006-2011 թթ. նշանակվել է Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ։
  •  2011 թ.-ից նշանակվել է Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցում, որպես ծիսակատար քահանա և համատեղության կարգով Թալինի տարածաշրջանի սասունցիաբնակ 13 համայքների հոգևոր հովիվ։
  • 2013 թ.-ից փոխարինել է Կարմրավոր Սբ. Աստվածածնի եկեղեցու հոգևոր հովվին։ 2015 թ.-ից նշանակվել է Կարմրավոր Սբ. Աստվածածին եկեղեցու և Նոր Եդեսիայի հւգևոր հովվության հովիվ։
  • 2015 թ.-ի փետրվարի 10-ին Ղևոնդյայց քահանայից տոնի օրը Ամենայն Հայոց Հայրապետ Տ. Տ. Գարեգին երկրորդի կողմից ստացել է Ծաղկյա փիլոն կրելու իրավունք։

Ունի երկու զավակ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս