
Կանդագարի միջազգային օդանավակայանում գործ է հարուցվել ՝ ՆԱՏՕ-ի կողմից այդ տարածքում անօրինական բանտ ունենալու հարցով:
Ինչպես տեղեկացնում է Պաժվոկ գործակալությունը, գործը քննելու համար Կանդագար է ժամանել երկրի իշխանությունների կողմից կազմված հատուկ քննչական խումբը:
Ըստ գործակալության տեղեկատվության, այս հրամանը տվել է Իսլամական Հանրապետության նախագահ Համիդ Կարզայը անձամբ:
Պավժոկ լրատվականը տեղեկացնում է, որ Աֆղանստանի իշխանությունները Կանդագարի միջազգային օդանավակայանում օտարերկրյա զինվորականները անօրինական կերպով Աֆղանստանի քաղաքացիների են պահում:
«ՆԱՏՕ-յի ուժերը հաճախ օպերացիաներ են իրականացնում՝ առանց մեզ հետ համաձայնության գալու,- լրատվականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Աֆղանստանի ԱԳՆ փոխնախարար Ռախմատուլլա Ատրաֆին:- Մենք պլանավորում ենք մանրամասն քննություն անցկացնել, քննել յուրաքանչյուր ձերբակալության գործ և փակել անօրինական բանտը: Հույս ունենք, որ հետագայում ՆԱՏՕ-ն մեզ հետ կհամագործակցի, որևէ օպերացիա նախաձեռնելուց առաջ»,- եզրափակել է փոխնախարարը:
Մոտ ժամանակներս քննության վերաբերյալ զեկուցում կներկայացվի երկրի նախագահին:
Հատուկ քննչական մարմնի կազմում են երկրի ԱԳՆ-ի աշխատակցիները, երկրի պաշտպանության ուժերի և նախագահի անձնակազմի աշխատակիցներ: