Armenian text to speach

Թուրքիայի և Վրաստանի նախագահները միասին դիտել են ֆուտբոլային հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հոկտեմբերի 14-ին Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 4-րդ խաղում սեփական հարկի տակ մրցել է Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ։  Նշենք, որ խաղն ավարտվել է 4-1 հաշվով՝ ի օգուտ Թուրքիայի։ Այս մասին գրում է  ermenihaber.am-ը:

Խաղին ներկա են գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

Սոցցանցերում լայնորեն տարածվել են նախագաների լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչ ուրախ է Էրդողանը Թուրքիայի հավաքականի հաղթանակի, իսկ Կավելաշվիլին տխուր՝ Վրաստանի ազգային ընտրանու պարտության կապակցությամբ։




Լրահոս