
Մոսկվայի «Սպարտակը» դեռ վերջերս մոտ էր ոսկուն, սակայն այժմ թիմի խաղերն այնքան էլ չեն ստացվում: Մոսկովյան թիմը պարտվել է վերջին յոթ խաղերից չորսը, իսկ այս անգամ էլ պարտվեց «Ռուբինին»:
Առաջին խաղակեսը գոլազուրկ էր, իսկ ընդմիջումից հետո խաղի հաշիվը բացեց հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը, սակայն հակառակորդին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, իսկ վերջին րոպեներին էլ նաև հաղթել:
Տուրի մյուս խաղերում նույնպես եղել են հետաքրքիր իրադարձություններ: Մասնավորապես, ԲԿՄԱ-ն տարավ իր երրորդ խոշոր հաշվով հաղթանակը, «Կրասնոդարն» առաջին անգամ հաղթանակ տարավ Մոսկվայում «Դինամոյի» նկատմամբ, «Զենիթը» կրկին հաղթեց, «Լոկոմոտիվ»-ն էլ հաղթանակ տոնելով` փորձում է հետ չմնալ առաջատարից: