ArmLur.am-ը քիչ առաջ հայտնեց, որ երեկ գիշեր՝ ժամը 20:30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Այգեստան 4-րդ նրբանցքի տան մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակցները տեղի են ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ հանրությանը հայտնի «Դերժավայի Արկադիի» տան մոտ:
Ոստիկանությունը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել է 7 հոգու, որոնցից մեկը նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի որդին է:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արմլուր լրատվականը ավելի ուշ դեպքի մանրամասները կհայտնի ովքեր ինչու են վիճաբանել, կրակել և ինչ փուլում է այս պահին գործի քննությունը:
Այս պահին ոստիկանները գտնվում են Դերժավայի Արկադի տան մոտ։
Քնար Մանուկյան․
Մանրամասները՝ տեսանյութում․




























