Armenian text to speach

Իրավապաշտանը դիմել է Դանիել Իոննիսյանին. տեղեկություն հրապարակի՛ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրավապաշտպան Ժաննա Անդրեասյանը սոցցանցի իր էջում դիմելով մեկ այլ իրավապաշտպան Դանիել Իոննիսյանին, գրել է.

«Երբ հաղորդում ես ներկայացնում հոգևորականների դեմ, չես հետևում քո տված հաղորդման հիման վրա իրավապահ մարմինների անօրինական գործողություններին, թե ինչու են հոգևորականնրին զրկում պաշտպանության իրավունքից, փատաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել քննչական հոմիտե կամ հայտնի չէ, թե ուր են տարել Արագածոտնի թեմի առաջնորդին, փաստաբաննրը նրա տեղը չգիտեն։ Եթե դու տեղեկություններ ունես հրապարակիր»։

Ի պատասխան Իոննիսյանը բացատրել է․

«Մեր հաղորդումը որևէ մեկի դեմ չէ։ Մենք հրավիրել ենք իրավապահների ուշադրությունը` հանրահավաքին մասնակցելուն պարտադրելու մասին հրապարակային արված հայտարարությանը»։

Հավելենք, որ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ  Արագածոտնի թեմի 6 հոգևորականի և Մկրտիչ Սրբազանին բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո: Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ, քննչական կոմիտեն տեղեկություն չի հայտնում, իսկ քննչական խմբի ղեկավարն ասում է տեղյակ չեմ, թե ուր է:

Սա Մկրտիչ սրբազանի (ավազանի անունը Հայկ Պռոշյան) իրավունքի կոպիտ խախտում է: Պետական մարմնի այս վարքագիծն առերևույթ համապատասխանում է Քրեական օենսգրքի 451 հոդվածին (բռնի անհետացումը):

Հ.Գ. Բերման են ենթարկվել նաև հետևյալ քահանաները՝ 1. Տեր Փառեն 2. Տեր Մանուկ 3. տեր Հայկ 4. տեր Մկրտիչ 5. Տեր Ղևոնդ 6. Տեր Հայկ Քոչարյան Այս առիթով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն էլ արագ արձագանքման խմբին է ուղարկել Քննչական՝ իրավիճակին տեղում ծանոթանալու:




Լրահոս