ՀՀ Ազգային ժողովում այսօր քննարկվում էր «Կենդանիների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին նախագիծը, որին հրավիրված են եղել նաև Հկ սեկտորի ներկայացուցիչներ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ աղմկահարույց միջադեպ է արձանագրվել ԱԺ-ում:
Երբ Հասարակական կազմակերպությունների ներկայացոցւիչները հասկացել են, որ նիստը նախագահող ՔՊ-ական պատգամավոր Մերի Գալստյանը ոչ պրոֆեսիոնալ ձևակերպումներով է խոսել, ինչպես նաև օրինագիծն է եղել ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք, կրքերը թեժացելեն:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վելես կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը կանգնել է, հրաժարվել առաջարկներ ներկայացնել դիլետանտության մակարդակում մշակված օրինագծի շուրջ և իր անցագիրը նետելով դեպի ՔՊ-ական պատգամավոր Մերի Գալստյանը, դուրս է եկել ԱԺ-ից:

Հիշեցնենք, որ մերի Գալստյանը «Էռատո» ջոկատի անդամներից է, որը վարչապետի տիկնոջ գլխավորությամբ Սյունիքում վարժանքների էր մասնակցում:





























