Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետ.պարգև ստացած քննիչը 9 ժամ ջանք չի խնայել Սամվել Կարապետյանին կալանքի ուղարկելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Որքան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձի ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործը մատուցել իբրև իրավական գործընթաց, միևնույն է, քաղաքական մոտիվները ակնհայտ են:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պետական պարգև ստացած քննիչն է երեկ ողջ ծանրությունը 9 ժամ տևած դատական նիստի ժամաակ իր վրա վերցրել:

ArmLur.am-ի տեղեկություններով, Քննչական կոմիտեում ձևավորված 53 հոգանց քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանն է երեկ եղել Սամվել Կարապետյանի կալանքի գործով նիստում հիմնական ելույթ ունեցողը, իրավական բանավեճ տարողը:

Նա է հիմնականում պատասխանել փաստաբանների հարցերին, թեպետ Սպարտակ Պողոսյանի հետ ևս երկու քննիչներ են դատարանում եղել:

ArmLur.am-ը իրավապահ շրջանակների իր աղբյուրներից պարզեց, որ այսօր ժամը 15:00-ից շարունակվելու է երեկ ընդհատված դատական նիստը, որի ընթացքում բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանները կներկայացնեն իրենց դիրքորոշումները:

Քաղաքացիները ևս իրենց աջակցությունը հայտնելու համար այսօր 15:00-ից կհավաքվեն Հակակոռուպցիոն դատարանի մոտ։

Հիշեցնենք,  որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Ազգային բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս