Հակակոռուպցիոն դատարանում դեռևս քննվում է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի կալանավորման միջնորդության երկարացման հարցը:
Այս պահին «Մեր ձևով» շարժման անդամներն ու Սամվել Կարապետյանի աջակիցերը գտնվում են հակակոռուպցիոն դատարանի դիմաց և պահանջում եմ Սամվել Կարպետյանին ազատ արձակել։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Ազգային բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
Երեկ շուրջ 9 ժամ տևած դատական նիստը հետաձգվել էր այսօր։ Այս պահին ընթանում է նիստը, և որոշվելու է Սամվել Կարապետյանի «ճակատագիրը»։
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































