Armenian text to speach

Արդարադատության նախարարը և Շվեդիայի դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Էվա Սունդքուիսին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ նշանակման կապակցությամբ և նշել, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ արդարադատության և իրավունքի գերակայության ոլորտում ձևավորված համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք կարևոր ուղղությունների, մասնավորապես՝
  • Հայաստանի Հանրապետության Նոր Սահմանադրության մշակման գործընթացին։
  • Արդարադատության ոլորտում թվայնացման օրակարգին, որը միտված է ծառայությունների մատչելիությանն ու թափանցիկության բարձրացմանը։
  • Մարդու իրավունքների պաշտպանության բարեփոխումներին, այդ թվում՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը։
  • Հակակոռուպցիոն ռազմավարությանը և այդ ուղղությամբ հակակոռուպցիոն մարմինների կարողությունների զարգացմանը։Դատաիրավական բարեփոխումներին և դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված նախաձեռնություններին։
  • Քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների կարողությունների զարգացմանը:
  • Անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնին:
  • Կողմերը քննարկել են վերոնշյալ ոլորտներում Շվեդիայի աջակցությամբ նոր ծրագրերի հնարավոր ներդրումը, ինչպես նաև արդեն գործող նախաձեռնությունների շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները։



Լրահոս