Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մեր ձևով» շարժումը հայտարարեց հանրահավաք իրականացնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր ձևով» շարժման մասնակից Ալիկ Ալեքսանյանը հայտարարեց շաբաթ օրը հանրահավաք իրականացնելու մասին։

Այս պահին «Մեր ձևով» շարժման անդամներն ու Սամվել Կարապետյանի աջակիցերը  գտնվում են հակակոռուպցիոն դատարանի դիմաց և պահանջում եմ Սամվել Կարպետյանին ազատ արձակել։

Հակակոռուպցիոն դատարանում դեռևս քննվում է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի կալանավորման միջնորդության երկարացման հարցը:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս