Armenian text to speach

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում․ կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բետոնախառնիչը կողաշրջվել է, կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում «FAW» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է։

Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։




Լրահոս