Armenian text to speach

Բելգիայի թագուհի Մաթիլդան այցելել է Ավան հոգեկան առողջության կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նորին մեծություն Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտայի ուղեկցությամբ այսօր այցելել է Ավան հոգեկան առողջության կենտրոն:

Իրականացվել է շրջայց կենտրոնի արտահիվանդանոցային և մանկական բաժանմունքներում:

Զրույցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է հոգեկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող բարեփոխումները` պայմանների ապահովումից մինչև բուժման գործելակարգերի մշակում` միջազգային չափորոշիչներին համապատասխան:

Անդրադարձ է եղել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հանդեպ հոգեկերտվածքի փոփոխության կարևորությանը,հատկապես ամենախոցելի խմբի` երիտասարդների և տարեցների հանդեպ. Թագուհի Մաթիլդան ընդգծել է, որ դա տարիների աշխատանք է ենթադրում` թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներում և, այդ համատեքստում ընդգծել է կրթության և միջազգային փորձի տեղայնացման կարևորությունը:

Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է նաև թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց խնդիրներին, և ներկայացրել առողջ ապրելակերպին միտված պետական ծրագրերը:




Լրահոս