Armenian text to speach

Արագածոտնի մարզում «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ծառին. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արամայիս Ս.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 53 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:




Լրահոս