Armenian text to speach

Պաշտպաններն ավարտեցին. մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի դռնփակ դատական նիստից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին դռնփակ դատական նիստից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, դատարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեք պաշտպաններ՝ Լիաննա Գասպարյանի, Արամ Վարդևանյաի եւ Արշակ Վարդանյանի ելույթները ավարտվեցին։ Այս պահին սկսվել է դատարանի քննիչների ու դատախազի հարցերը պաշտպանական կողմին։ Այս փուլի ավարտից հետո դատավորը կազմը կգնան խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու նպատակով։

ArmLur.am-ը տեղեկացնում է, որ այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարացման հարցով դատական նիստը։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ դատական որոշումը կհրապարակվի կամ այսօր ուշ երեկոյան, կամ վաղը առավոտյան։

Նշենք, որ գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին՝ իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչերի մեղադրանքով։ Կարապետյանը և նրա պաշտպանական խումբը մեղադրանքները մերժում են՝ դրանք որակելով մաքուր քաղաքական հալածանք։ Դատական նիստը շարունակվում է, իսկ դատարանի շենքի դիմաց դեռ հավաքված են աջակիցները՝ պահանջելով բարերարի ազատ արձակում։

 

Քնար Մանուկյան




Լրահոս