Armenian text to speach

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գանայի ԱԳ նախարարի տեղակալ Ջեյմս Գյակի Քիսոնի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հոկտեմբերի 15-ին Կամպալայում՝ Չմիավորման շարժման նախարարական հանդիպման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գանայի ԱԳ նախարարի տեղակալ Ջեյմս Գյակի Քիսոնի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Գանա հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված քայլերի շուրջ: Անդրադարձ է կատարվել բազմակողմ ձևաչափերում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում տարածաշրջանային վերջին զարգացումները:

Անդրադարձ է կատարվել նաև 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքներին և ՀՀ կառավարության տեսլականին:




Լրահոս