Armenian text to speach

ՇՄ նախարարը հանդիպել է ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի հետ հանդիպում է ունեցել COP17-ի կազմակերպման ու անցկացման նպատակով ստեղծված կոմիտեի ոլորտային ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄ նախարարությունից:

Քննարկման առանցքում համաժողովի նախապատրաստական աշխատանքներն էին, մասնավորապես` ենթակառուցվածքների բարելավման և միջոցառման բարձր մակարդակով կազմակերպման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև «Մերիդիան» էքսպոկենտրոնի ղեկավարների հետ համագործակցությանը։ Քննարկել են կենտրոնի վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքների ընթացքը, որպեսզի այն համապատասխանի միջազգային չափանիշներին և լիարժեքորեն սպասարկի COP17-ի պահանջներին։

Միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում նախատեսվել է վերաբաշխում, որը կուղղվի COP17 համաժողովի կազմակերպման աշխատանքներին։ Այս միջոցները կծախսվեն «Մերիդիան» էքսպոկենտրոնի բարեկարգման և տեխնիկական հագեցման վրա։

Նպատակն է Հայաստանը ներկայացնել որպես պատասխանատու, ժամանակակից ենթակառուցվածքներով և բնապահպանական արժեքները հստակ կիսող երկիր՝ բարձր մակարդակով կազմակերպելով COP17 համաժողովը։




Լրահոս