ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․
«Հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Մամուլի օր` որպես խոսքի ազատության և հանրային իրազեկվածության արժեքների խորհրդանիշ։
Մամուլը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է․ այն ապահովում է հասարակության տեղեկացված լինելու իրավունքը:
Ազատ և պատասխանատու մամուլը ձևավորում է տեղեկացված հանրություն, հետևաբար՝ ուժեղ պետություն։
Շնորհակալություն բոլոր լրագրողներին իրենց նվիրված աշխատանքի, սկզբունքայնության և հանրային շահին ծառայելու համար։ Լրագրությունը աշխատանք չէ, այլ` առաքելություն…
Շնորհավոր Մամուլի օրը»։





























