
Մեր համաքաղաքացիները դեմ են Կառավարության որոշմամբ գերեզմանատներ այցելելու հատուկ օրեր սահմանող որոշմանը:
Armlur.am-ի հարցումների ընթացքում պարզ դարձավ, որ մարդկանց հատկապես խանգարում է աշխատանքային օրերի տեղափոխությունը, երբ ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթիի փոխարեն նրանք ստիպված են լինում շաբաթ օրերին աշխատել:
Նրանց պնդմամբ` միևնույնն է` հանգուցյալներին հարգելու ցանկությունը կարելի է իրականացնել ցանկացած օր, երբ մարդու հոգում նման ցանկություն է առաջանում:
Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան, Տաթև Հարությունյան