ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 15։30 Երևանի քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում մեկնարկելու է Արագոծոտնի թեմի հաշվապահ 60-ամյա կնոջ կալանքի միջնորդության քննությունը։ Գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։
Նշենք, որ Շահվերդյանը այն դատավորն էր, որին մակագրվել էր 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի դատավարությունը։
Նշենք, որ Գայանե Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն հորդորել էր նստել իր մեքենան և գնալ միասին Եռաբլուր, ինչի համար նրան մեղադրանք առաջադրեցին վարչապետի որդուն առևանգելու համար, և դատավոր Մանվել Շահվերդյանը Գայանեին դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման։
Քնար Մանուկյան

























































































