Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչի՞ց սկսվեց ԱԺ նախկին պատգամավոր «Դերժավայի Արկադիի» տան մոտ կրակոցները․ որդուն պահում են ձերբակալված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ի՞նչն է եղել երեկ ԱԺ նախկին պատգամավոր «Դերժավայի Արկադիի» տան մոտ հնչած կրակոցների պատճառը։

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` խնջույք է կազմակերպվել: Խնջույքի մասնակիցները մեկ թեմայի շուրջ սկսվել են թեժ քննարկում, որից հետո հնչել է հայհոյանք:

Armlur.am-ին հասած լուրերի համաձայն՝ խնջույքի մասնակիցներից շատերը հորդորել են հայհոյանք չտալ, որից հետո խոսակցությունը այնքան է թեժացել ու հայհոյանքները շարունակվել են ու գործի է դրվել զենք , հնչել են կրակոցներ։

Հոկտեմբերի 14-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում: Ձերբակալվել էր 10 անձ , որոնք այս պահին շարունակվում են մնալ ձերբակալված: ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ նախաքննական մարմինը պատրաստվում է ձերբակալված անձանց մասով քրեկան հետապնդման գործընթացը սկսել։

Նշենք, որ ձերբակալված անձանց մեջ է ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ «Դերժավայի Արկադիի որդին: shamshyan.com-ը երեկ հայտնել էր, որ կռվի մասնացիներն են եղել Սպիտակի բնակիչ Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Հարությունյանը, Սպիտակ քաղաքի բնակիչ 36-ամյա Մուշեղ Սիմոնյանը, Երևանի բնակիչ 33-ամյա Հակոբ Խրիմյանը, Երևանի բնակիչ 42-ամյա Վահան Սահակյանը, Երևանի բնակիչ 30-ամյա Էրիկ Հարությունյանը, Երևանի բնակիչ 27-ամյա Ստեփան Ստեփանյանը, Երևանի բնակիչ 29-ամյա Ստանիսլավ Համբարձումյանը, ով «Դերժավայի Արկադիի» տղան է, Երևանի բնակիչ 49-ամյա Անդրանիկ Մաշկարյանը, Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Գևորգ Խաչոյանը և Երևանի բնակիչ 37-ամյա Նարեկ Լավչյանը: Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակի կրակված մի քանի պարկուճներ:

 

Քնար Մանուկյան

Մանրամասերը՝ տեսանյութում․




Լրահոս