
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 21-23-ին աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին:
ԱԱԽ մամուլի ծագայությունից հայտնում են, որ նիստում նախատեսված է Արթուր Բաղդասարյանի ելույթը:
Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
Թեև ՕԵԿ ղեկավարը խոստացել էր ԱԱԽ քարտուղարի պաշտոնից մոտ օրերս հրաժարական ներկայացնել, բայց շարունակում է օգտվել ընձեռված հնարավորություններից, և պետության հաշվին ճամփորդում է: