Կրակոց գազային ատրճանակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին, ժամը 17.00-ին, Հայ-սլավոնական համալսարանի հրշեջ տեսուչը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, 2-րդ կուրսի ուսանողներ Արթուր Ս.-ն և Դավիթ Ա.-ն համալսարանի մուտքի մոտ վիճաբանել են, հարվածել իրար, և երբ ինքը փորձել է միջամտել, Դավիթ Ա.-ն գազային ատրճանակից կրակել է օդ` խախտելով համալսարանի բնականոն աշխատանքը, ու դիմել փախուստի:Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Ս.-ին և Դավիթ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:Կատարվում է հետաքննություն:




Լրահոս