Երկրի նոր կառավարությունն անպայման պետք է հաշվետվությամբ հանդես գա, և ներկայացնի թե ի՞նչ է արել նախորդ Կառավարությունը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Նախ պետք է իմանանք, թե ի՞նչ է արել Կառավարությունն այն 2.8 միլիարդ դոլարը, որը պարտք է վերցրել, ի՞նչ քաղաքական կուրս է վարել, որը մեզ չի բերել հաջողության և ի՞նչ կանի, որ իրավիճակը շտկվի», – նշեց նա:
Սարգսյանը նշեց, թե ինքն այնքան էլ մեծ հույսեր չի կապում նոր կառավարության հետ: Անդրադառնալով այն ծրագրերին, որ պետք է անի Կառավարությունը, առաջնային նշեց այն ծրագրերի իրականացումը, որոնք հնարավորություն կտան երկրում պահել երիտասարդներին:
ՀԴԿ նախագահի խոսքով, անհրաժեշտ են նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն են: