Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 8 հազար ԱՄՆ դոլար, 3,8 մլն հազար ռուբլի․ 4 մլն դրամ․ ինչ է հայտարարագրել Շիրակի փոխմարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ տարեսկզբին Շիրակի մարզի փոխմարզպետ նշանակվեց Արտուշ Հովհաննիսյանը։

Նա մինչև Դավիթ Առուշանյանի մարզպետ նշանակվելը գլխավորում էր Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կառույցը։
Մինչ այդ 2016-2019  թվականներին նա եղել է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի առաջատար մասնագետը։

Նշանակումներից հետո մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Հավհաննիսյանը, ըստ տեղեկությունների, Շիրակի մարզպետի մոտ ընկերն է։
Արտուշ Հովհաննիսյանի կինը՝ Հայաստան հովհաննիսյանը, «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն է։

Համաձայն պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագրի, նա հասցրել է հենց այս տարվա հունվարի 8-ին Գյումրի քաղաքում նոր բնակարան գնել։ Արդյունքում փոխմարզպետը հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ 2 բնակարան և 1 ավտոտնակ։

Տրնասպորտային միջոցներ հովհաննիսյանը չի հայտարարագրել։

Պաշտոնի ստանձման պահին Արտուշ Հովհաննիսյանը ունեցել է 8 հազար ԱՄՆ դոլար, 3 մլն 800 հազար ռուբլի և 4 մլն դրամ կանխիկ գումար։

Հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են  244 հազար 748 դրամ, իսկ տացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 916 հազար դրամ։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս