Armenian text to speach

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Լեզվի մասին» և «Կրթության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 16-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են: Դրանք միտված են սահմանված ձեւակերպումներն առավել հստակեցնելուն:

«Լեզվական քաղաքականությունը պետության ու պետականության ամրապնդման կարեւորագույն գործիքակազմերից մեկն է, եւ մենք այս ուղղությամբ պետք է ավելի համակարգային մոտեցումներ որդեգրենք»,-ընդգծել է նախարարը՝ պատասխանելով հանձնաժողովի անդամների հարցերին:

Նիստում ընդունվել է պատգամավորների առաջարկը:

Նախարարը նաեւ ներկայացրել է հանրակրթության ոլորտում լիազոր մարմնի սահմանմանն առնչվող նախաձեռնությունը: Ժաննա Անդրեասյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ: Հստակեցվել են վարչատնտեսական համակարգողի նշանակման հետ կապված հարաբերությունները: Հաջորդ բովանդակային փոփոխությունը վերաբերում է մանկավարժական աշխատողի սահմանմանը: Առաջարկվում է մասնագիտացված կրթական, մանկավարժահոգեբանական ծառայություն իրականացնող կառույցների աշխատակիցների ստաժը նույնպես համարել մանկավարժական ստաժ:

Նիստում հանրակրթության ոլորտին առնչվող առաջարկ է ներկայացրել հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը, որն ընդունվել է:

Քննարկված նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:




Լրահոս