Armenian text to speach

Հնդկաստանն արձագանքել է Թրամփի՝ Ռուսաստանից նավթ գնելուց հրաժարվելու վերաբերյալ մեկնաբանություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հնդկաստանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին մեկնաբանություններին՝ ընդգծելով, որ իր առաջնահերթությունը սպառողների շահերի պաշտպանությունն է:

«Հնդկաստանը նավթի և գազի խոշոր ներմուծող է։ Մեր մշտական ​​առաջնահերթությունը հնդիկ սպառողների շահերի պաշտպանությունն է անկայուն էներգետիկ իրավիճակի պայմաններում։ Մեր ներմուծման քաղաքականությունն ամբողջությամբ կենտրոնացած է այս նպատակին հասնելու վրա», – հայտարարել է Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալին:

Ջայսվալը նշել է, որ էներգիայի կայուն գներ և մատակարարման անվտանգություն ապահովելու համար Հնդկաստանը ընդլայնում է իր էներգամատակարարման աղբյուրները՝ համաձայն շուկայական պայմաններին։

Խոսելով Միացյալ Նահանգների հետ համագործակցության մասին՝ նա հավելել է, որ հնդկական կողմը տարիներ շարունակ ձգտել է ընդլայնել էներգակիրների գնումները այդ երկրից, և այս թեմայով երկու կողմերի միջև քննարկումները շարունակվում են։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը խոստացել է, որ հրժարվելու է Ռուսաստանից նավթ գնելուց:




Լրահոս