Այսօր հոկտեմբերի 16-ին, մի քանի տասնյակ վարորդներ բողոքի ակցիա էին իրականացրել ՀՀ Կառավարության շենքի դիմաց։
Վարորդները պահանջում էին Կառավարությունից ՌԴ-ի հետ բանակցել և այնտեղ գտնվելու ժամկետը դարձնել 180 օր 90 օրվա փոխարեն։
Կառավարության նիստից հետո նրանց հետ կարճ զրույց է ունեցել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարի պատասխաններից դժգոհ Կառավարության շենքի դիմացից հեռացան վարորդները` ծրագրելու իրենց հաջորդ քայլերը։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























