Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ, նա ձերբակալվել է։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել են Քննչական կոմիտեից։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու:


















































































