Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտնել է, որ հոկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լարիջանին հայտնել է, որ Պուտինին է փոխանցել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի ուղերձը։





























