Եկեղեցին Պարսից շահերի մոտ շատ անգամ դեսպաններ է ուղարկել , որպեսզի հնարավորություն ստեղծի բանակցելու հայ ժողովրդի կարգավիճակի և իրավունքների հարցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Արամ Ա կաթողիկոսը ինձ հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը։
Այդ իսկ պատճառով խնդրում եմ՝ այսօր տեղի ունեցած հանդիպումը ուրիշ ձևով չընկալենք։
Վստահ եմ որ այս փորձերը անհաջողության են մատնվելու: Այս մարդիկ ունեն օրակարգ և շարունակելու են այնքան ժամանակ մինչև հայ ժողովուրդը իր Խոսքը չասի»,-գրել է նա:





























